Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

ԱԱԾ հորդորը՝ արագ քշել, կանգ չառնել, գերի ընկնելու դեպքում զանգել

ԱԱԾ հորդորը՝ արագ քշել, կանգ չառնել, գերի ընկնելու դեպքում զանգել
23.12.2020 | 14:31

ԵՊՀ դասախոս, Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է.

«Գորիս-Կապան ավտոճանապարհը հսկող ՀՀ ԱԱԾ աշխատակիցները բոլոր վարորդներին տրամադրում են այսպիսի հեռախոսահամարներ, հորդորում են թշանամու նշանառության տակ գտնվող 4 կմ-անոց հատվածը անցնելիս արագ քշել և ընդհանրապես չկանգնել, իսկ գերի ընկնելու դեպքում զանգահարել այս հեռախոսահամարներով։

Հը՞, 2018-ին փողոց փակողներ ու նիկոլին իշխանության բերածներ, գո՞հ եք։ Ստացա՞ք սրտներիդ ուզածը»։

Դիտվել է՝ 3867

Մեկնաբանություններ